Սլավիկ Հայրապետյանը 7-րդ տեղում է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատանի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը, ցույց տալով 82, 22 միավոր արյդունք, զբաղեցրել Է 7-րդ տեղը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ընթացող «Նորդիքբ-2012» գեղասահքի միջազգային մրցաշարի ազատ ծրագրի կատարումից հետո` ընդհանուր հաշվարկում վաստակելով 128,11 միավոր մրցաշարի երկու՝ կարճ եւ ազատ ծրագրերում:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով այս մրցաշարի պաշտոնական կայքը:
Սլավիկը հայ անվանի գեղասահորդ, սպորտի միջազգային կարգի վարպետ, ճանաչված մարզիչ Սամվել Հայրապետյանի որդին Է:
Կարդացեք հոդվածը` Русский