Վատիկանը խաղաղության կոչով է դիմել Սիրիային

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը փետրվարի 12-ին համերաշխության կոչով է հանդես եկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ինտերֆաքսը, նա սիրիական կոնֆլիկտի հակամարտող կողմերին կոչ է արել ընտրել երկխոսության ճանապարհը: Քահանայապետն ընդգծել է. «Ես դիմում եմ ողջ աշխարհին եւ Սիրիայի քաղաքական իշխանություններին, ընտրեք հանուն հաշտության եւ խաղաղության երկխոսելու ճանապարհը»:

Բենեդիկտոս XVI-ը նկատել է, որ անհրաժեշտ է շտապ դրական լուծում տալ հասարակության տարբեր խավերի օրինական ձգտումներին, ինչպես նաեւ միջազգային հանրության ցանկությանը:

Հայերեն Русский