Իրանագետը կարծում է` Իրանի տնտեսությունը բռնել է ոչնչացման ուղին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆ ՊՐԵՍ: Դոլարի գնի բարձրացումը Իրանում վնասում է նրա բնակչությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը իրանագետ Մհեր Բաղդասարյանը նշեց, որ դոլարից հրաժարվելու քաղաքականությունը նորություն չէ, քանի որ Արեւմուտքի մի շարք երկրներ արդեն հրաժարվել են` փորձելով թուլացնել կախվածությունը ԱՄՆ-ից: «Իրանը փորձում է միջոցառումներ իրականացնել դոլար-ռիալ հարաբերությունները կարգավորելու համար: Կան արդեն պայմանավորվածություններ մի քանի երկրների հետ, որ Իրանը հրաժարվում է դոլարով գործարքներ իրականացնելուց»,-ասաց Բաղդասարյանը:

Իրանագետ Ռուդիկ Յարալյանն էլ նշեց, որ Իրանի տնտեսությունը բռնել է ոչնչացման ուղին: «Թեպետ Իրանում տարվում է այն քարոզչությունը, որ միջազգային պատժամիջոցները երկրի տնտեսության վրա ազդեցություն չեն ունենում, բայց Մալազիան հրաժարվել է սննդայուղի ներմուծումից` պատճառանաբանելով Իրանի անվճարունակությունը: Ենթադրվում է, որ Հնդկաստանը կկասեցնի բրնձի արտահանումը Իրան»,-ասաց Յարալյանը: Նա նշեց, որ եւս մի քանի երկրներ փորձում են վերանայել առեւտրատնտեսական հարաբերությունները Իրանի հետ:

Հայերեն

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին․ քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA

Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 10/06/26