Միջազգային

Կոսովոյի ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունների հերթական փուլն անարդյունք է ավարտվել

1 րոպեի ընթերցում

ՎԻԵՆՆԱ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոսովոյի ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունների հերթական փուլն անարդյունք է ավարտվել, սակայն բանակցային գործընթացի մասնակիցները մտադիր են մինչեւ վերջին օրը համառորեն աշխատել հիմնախնդրի լուծում գտնելու համար: Այդ մասին երկուշաբթի օրը Վիեննայում հայտարարել են Կոսովոյի խնդրով Շփման խմբի միջազգային միջնորդների «եռյակիե մասնակիցները՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչները: Կոսովոյի շուրջ բանակցությունների հերթական փուլը նոյեմբերի 20-ին տեղի կունենա Բրյուսելում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում