Տարածաշրջանային

Էրդողանը հայտարարել է` թուրքերն ու ադրբեջանցիները պետք է հայկական հարցի դեմ պայքարեն համատեղ

1 րոպեի ընթերցում

Էրդողանը հայտարարել է` թուրքերն ու ադրբեջանցիները պետք է հայկական հարցի դեմ պայքարեն համատեղ

ԱՆԿԱՐԱ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ թուրքերն ու ադրբեջանցիները հայկական հարցի դեմ պետք է պայքարեն համատեղ ուժերով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանն ու հասարակությանը` Ֆրանսիայում ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ քայլեր ձեռնարկելու հարցում Թուրքիային աջակցելու համար:

«Մեր ազերի եղբայրներն արեցին ամեն հնարավորը, ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Ադրբեջանում: Մենք պետք է համատեղ գործենք նման հարցերում: Դեռ ամեն ինչ ավարտված չէ, եւ մենք պետք է շարունակենք պայքարն այդ ուղղությամբ: Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է ոչ միայն այս, այլ նաեւ դրան ուղղված բոլոր հարցերում գործեն համերաշխաբար եւ իրար աջակցելով: Դրանից մենք երբեք չպետք է հրաժարվենք», -ասել է Էրդողանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում