Միջազգային

ԱՄՆ-ը պարտավոր չԷ Ռուսաստանի հետ համաձայնեցնել Լեհաստանում հակահրթիռների իր ռազմակայանի եւ Չեխիայում ռադարի գործարկման ժ

1 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պարտավոր չԷ Ռուսաստանի հետ համաձայնեցնել Լեհաստանում հակահրթիռների՝ իր ռազմակայանի եւ Չեխիայում ռադարի գործարկման ժամանակը: Այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնականի տեղակալ Դեւիդ Քրամերը: Ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացած ունկնդրումների ժամանակ՝ նա կրկնել Է Բուշի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արդեն բազմիցս հնչեցված դիրքորոշումը. Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ-ի) ամերիկյան համակարգի «երրորդ դիրքային շրջանըե կստեղծվի Ռուսաստանի առարկություններից անկախ: Այնուամենայնիվ, Քրամերի խոսքով, ԱՄՆ-ն «օգտակար եւ կարեւոր գործե Է համարում «ՀՀՊ-ի շուրջ երկխոսության շարունակումը Ռուսաստանի հետե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում