Միջազգային

Հարավային Կորեայում ստեղծվել Է ռոբոտ, որն օդանավակայաններում խրտնեցնում Է թռչուններին

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում ստեղծվել Է ռոբոտ, որն օդանավակայաններում խրտնեցնում Է թռչուններին

ՍԵՈՒԼ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թռչունների հետ բախման վտանգը միշտ Էլ առկա Է քաղաքացիական եւ ռազմական ինքնաթիռների համար: Այսպես, ժամում 370 կիլոմետր արագությամբ դեպի վեր թռչող կործանիչը 900 գրամ քաշով վայրի բադի հետ բախվելիս հարվածի ուժը հասնում Է 4,8 տոննայի: Եթե թռչունը հայտնվում Է ռեակտիվ շարժիչի ծայրափողակում, ապա ինքնաթիռը սովորաբար վթարի Է ենթարկվում:

Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, օդանավակայաններում թռչուններին խրտնեցնելու համար Հարավային Կորեայում մշակվել Է 2,4 մետր բարձրությամբ եւ 1,4 տոննա քաշով ռոբոտ: Դրա վերին մասում տեղակայված Է շրջանաձեւ բարձրախոս, որը 100 դեցիբել ուժով ձայնը տարածում Է 300 մետր հեռավորության վրա, գրել Է «Տոնա իլբո» թերթը:

Բացի կրակող գնդացիրների ճայթճայթյունից եւ հրանոթային համազարկերի դղրդյունից, ռոբոտը տագնապած թռչունների ձայներ Է հանում, որոնք հեռու են թռչում վտանգը մոտենալիս: Ի վերջո, լսելով ճուռակի բարձր ձայնը՝ վայրի բադերը տագնապահար հեռանում են թռիչքա-վայրԷջքային գոտու շուրջն ընկած տարածքից: Ընդամենը ռոբոտի ձայնազինանոցում գրանցված են 13 զանազան ձայներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում