Հանրապետական Ռիկ Սանթորումը նախնական ընտրություններում հաղթանակ Է տարել միանգամից երկու նահանգներում
1 րոպեի ընթերցում
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փենսիլվանիայի նահանգից նախկին սենատոր Ռիկ Սանթորումը երեքշաբթի օրը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդների նախնական ընտրություններում հաղթանակ Է տարել միանգամից երկու նահանգներում՝ Միսուրիում եւ Մինեսոտայում: Եւս մեկ նահանգում՝ Կոլորադոյում, նա առայժմ հավասար քանակությամբ ձայներ Է հավաքում Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի հետ, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Միսուրիում երկրորդ տեղում Ռոմնին Է, Մինեսոտայում՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոն Փոլը:
Միսուրիում փրայմերիզը ոչ պաշտոնական բնույթ Էր կրում, քանի որ Հանրապետական կուսակցության տեղական բաժանմունքը որոշում Էր ընդունել դրա փոխարեն քվեարկություն անցկացնել մարտին կուսակացական ակտիվիստների ժողովների արդյունքների շուրջ: Այդպիսով, այդ նահանգում քվեարկությունը փաստորեն վերածվել Է հասարակակն կարծիքի հարցման, եւ, օրինակ, Գինգրիչը նույնիսկ չԷր նշվել դրա մասնակիցների ցուցակում:
Ավելի վաղ Սանթորումը հաղթանակ Էր տարել Այովայի նահանգում: