Միջազգային

Ուկրաինացիների մեծամասնությունը ցանկանում Է երկրի վարչապետի պաշտոնում տեսնել Յուլյա Տիմոշենկոյին

1 րոպեի ընթերցում

ԿԻԵՎ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինացիների մեծամասնությունը ցանկանում Է երկրի վարչապետի պաշտոնում տեսնել Յուլյա Տիմոշենկոյի դաշինքի առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին: Այս մասին են վկայում հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որը հետազոտել Է Ուկրաինայի առաջատար ընկերություններից մեկը՝ «üՕՄ-Ուկրաինաե-ն: «Ուկրանիայի բնակչության 35 տոկոսը կցանկանար, որ Յուլյա Տիմոշենկոն դառնար վարչապետ, փոքր-ինչ պակասը՝ 33,5 տոկոսը՝ ներկայիս վարչապետ Վիկտոր Յանուկովիչըե,- այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել Է ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բուխալովը: Ըստ հարցախույզի տվյալների՝ Ուկրաինայի բնակչության մեծամասնությունը՝ 44,6 տոկոսը, դրականորեն Է գնահատում կոալիցիայի ստեղծումը «Մեր Ուկրաինա - Ժողովրդական ինքնապաշտպանությունե դաշինքի եւ Յուլյա Տիմոշենկոյի դաշինքի միջեւ: Դրա հետ մեկտեղ ՆՈՒՆՈՒՍ-ի եւ Տարածաշրջանների կուսակցության միջեւ լայն կոալիցիան չի պաշտպանում Ուկրանիայի բնակչության 55,5 տոկոսը: Հետազոտությունը կատարվել Է ընթացիկ տարվա հոկտեմբերի 18-ից մինչեւ 28-ը, 160 բնակավայրերում հարցում Է արվել երկու հազար մարդու: Սխալանքը 2,2 տոկոս Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում