Վաշինգտոնում ընդահարումներ են տեղի ունեցել բողոքի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ
1 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի կենտրոնում բողոքի գործողությունների մասնակիցների հետ ոստիկանության ընդհարումներ են տեղի ունեցել ցուցարարների վրանային ճամբարը քանդելու ժամանակ, հաղորդում Է «Արմենպրես»-ը: Ինչպես լրագրողներին հայտնել Է ոստիկանության ներկայացուցիչ Դեւիդ Շլոսերը, բախումների հետեւանքով ձերբակալվել են «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» հակակորպորատիվ շարժման 11 ակտիվիստներ:
Նրա խոսքով՝ չորս ձերբակալվածների առաջադրվել են իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակման մեղադրանքներ: Նրանցից մեկն աղյուսով հարվածել Է ոստիկաններից մեկի դեմքին, ինչից հետո կարգի պահապանը հոսպիտալացվել Է:
Նախօրյակին Վաշինգտոնի ոստիկանությունը Մաքֆերսոն-սքվեր հրապարակում սկսել Է քանդել բողոքների մասնակիցների վրանային ճամբարը, բողոքներ, որոնք հոկտեմբերից ի վեր տեղի Էին ունենում ԱՄՆ-ի մայրաքաղաքի կենտրոնում: