ԼՂՀ Գերագույն դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի' վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր Շուրա Օհանյանի լիազորությունները' իր դիմումի համաձայն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հայերեն