Դավութօղլուն գաղտնի հեռախոսազանգերով աջակցություն է խնդրել ֆրանսիացի սենատորներից

3 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համոզված լինելով, որ Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը հաստատապես կընդունվի, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն գաղտնի հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի եւ խորհրդարանի «համոզմունքի երդվյալ առաջնորդների» հետ: Թուրքիայի արտգործնախարարը խնդրել է նրանց աջակցությունը` օրինագիծը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում բողոքարկելու հարցում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է HaberTurk հեռուստաալիքը:

Ըստ թուրքական հեռուստաալիքի` Սենատում օրինագծի ընդունումից անմիջապես հետո Դավութօղլուն այն «չեղյալ դարձնելու դիվանագիտություն» է սկսել` թիրախ դարձնելով Ֆրանսիայի Սահմանդրական խորհուրդը:

«Փարիզում Թուրքիայի դեսպանատունը, հյուպատոսությունները, թուրքական կազմակերպություններն ու Արտասահմանի թուրքերի նախագահությունը խիստ եւ ակտիվ լոբբիստական աշխատանքներ են կատարել, ինչի արդյունքում օրինագիծը բողոքարկվել է: Թուրքիան շարունակում է իր այդ «դիվանագիտությունը»` իրավական գործընթացի վրա ազդելու եւ այն իր օգտին շրջելու համար», -հայտնում է HaberTurk-ը` նշելով, որ Թուրքիայում այժմ քննարկում են այն հարցը, թե ինչպես իրենց կպահեն եւ օրինագծի նկատմամբ կքվեարկեն Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի «Թուրքիայի բարեկամ» անդամները:

Նշվում է, որ Ֆրանսիայի սահմանադրական հանձաժողովի 9 անդամներից Ֆրանսիայի նախկին նախագահներ Ժակ Շիրակն ու Վալերի Դ’Էսթենը «1915 թ-ի հետ կապված դեմ կարծիքներ ունեն»: Սակայն, դրա հետ միասին` Ժակ Շիրակը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Վալերի Դ’Էսթենն էլ դեմ է հանդես եկել Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցությանը եւ հայտարարել, որ Թուրքիան եվրոպական պետություն չէ:

Թուրքական կողմը «Թուրքիայի բարեկամ» է համարում Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Ժան Լուիս Դեբրեին, ով Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ եղած ժամանակ 2006 թ-ին կանխել է նմանատիպ օրինագծի ընդունումը, եւ բյուջեի նախկին նախարար Միշել Շարազին, ով ավելի վաղ ձեռնպահ է մնացել նման օրինագծերի հարցում: Թուրքական կողմը ակնկալում է, որ խորհրդի անդամ Պյեռ Շթայնմեցը օրինագծի` սահմանադրությանը հակասելու տեսակետ կհայտնի:

Հայերեն

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները