«Կոստա Կոնկորդիա» նավի վթարի զոհերի թիվն աճել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոստա Կոնկորդիա»նավի որոնողական աշխատանքների արդյուքում գտնվել է եւս մեկ կնոջ դի: Ներկա պահին արդեն կա 17 դիակ, որոնցից 14–ի ինքնությունը պարզվել է: Տասնհինգ մարդ համարվում է անհայտ կորած: Այս մասին հաղորդում է «Արմենպրես» -ը` վկայակոչելով Euronews-ը:
Հունվարի 28-ին կրկինեղանակի վատթարացման պատճառով հետաձգվել են նավից վառելիքի դուրսբերման աշխատանքները: Հնարավոր է գործողությունները վերսկսվեն հունվարի 29-ին: Նավից դուրս կհանվի 2300 տոննա վառելիք: Աշխատանքները սկսելու համար ամեն ինչ պատրաստ է. բերվել են հատուկ սարքավորումներ, կառուցվել են հարթակներ: Հաշվարկների համաձայն`գործողությունները կշարունակվեն չորս շաբաթ:
«Կոստա Կոնկորդիա» նավի վթարը տեղի է ունեցել հունվարի 13-ին Իտալիայի Ջիլո կղզու ափերի մոտ: