Հնարավոր է Ֆիջին նույնպես ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օվկիանիայի գաճաճ պետություններից մեկը` Ֆիջին, կարող է դառնալԱբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչողերկրներից:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով վրացական GHN գործակալությունը, Ֆիջիի կողմից հնարավոր ճանաչման հարցը քննարկել են ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, ովքեր օրեր առաջ գտնվում էին Ֆիջիում:
Ընդ որում, ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Լուկաշևիչը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Ֆիջին պատրաստվում է մոտ ժամանակներս ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, հավաստիացրել է, որ դա տվյալ պետության իրավունքն է: Եթե Ֆիջին հաստատի դիվանագիտական հարաբերություններ երկու նորանկախ պետությունների հետ, ապա կդառնա 7-րդ պետությունն այդ շարքում: