1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը զգուշացրել է իր աշխատակիցներին` միայնակ չշրջել քաղաքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «vesti.az»-ին հայտնել են տեղեկացված աղբյուրները` հղում կատարելով դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին:
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Ֆրանսիայի կառավարությունը անհանգստանում է Ադրբեջանում աշխատող իր դիվանագետների համար: Անգամ լուրեր են շրջանառվում, որ Բաքվում ֆրանսիացիները վայրից վայր են տեղափոխվում պահակախմբի ուղեկցությամբ: