Միջազգային

Առաջին չինական լուսնային ապարատը հաջողությամբ մտել Է Երկրի բնական արբանյակի ուղեծիր

1 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին չինական լուսնային ապարատը հաջողությամբ մտել Է Երկրի բնական արբանյակի ուղեծիր: Այս մասին հաղորդել Է Սինհուա գործակալությունը: «Չանզ-1ե-ը հոկտեմբերի 24-ին «Չանչժեն-3Աե («Մեծ արշավ-3Աե) տանող հրթիռի միջոցով արձակվել Է Սիչանի տիեզերակայանից (Սիչուանի նահանգ, Հարավ - արեւելյան Չինաստան): Արտաքուստ ոսկեփայլ «խորանարդիկիե նմանվող ապարատի քաշը 2300 կիլոգրամ Է: Այս քաշի կեսը կազմում Է վառելիքը: Արեւամարտկոցների բացվածքը հասնում Է 18,1 մետրի: «Չանզ-1ե-ը նոյեմբերի վերջին կսկսի հաղորդել մոլորակի մակերեւույթի լուսանկարներ: Դրանք չինացի մասնագետներին թույլ կտան ստեղծել Երկրի բնական արբանյակի եռաչափ քարտեզը: Ըստ հաշվարկների՝ Լուսնի ուղեծրային ապարատի աշխատանքը կտեւի շուրջ մեկ տարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում