Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը հայտարարել է` բանակի ձեռքբերումները Հայաստանը դարձնում են ավելի ամուր

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը հայտարարել է` բանակի ձեռքբերումները Հայաստանը դարձնում են ավելի ամուր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ հունվարի 27-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևներ եւ զինվորական կոչումներ հանձնեց ծառայության մեջ աչքի ընկած զինվորականներին ու սպաներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նախագահը նշեց, որ ՀՀ զինված ուժերի ստեղծման հոբելյանի առթիվ հանձնվող պարգևների միջոցով մեր երկիրն ու ժողովուրդն իր վերաբերմունքն է արտահայտում զինվորականության անձնուրաց ծառայության համար:

«Այսօր դուք պարգևատրվում եք ձեր հաջողությունների ու ձեռքբերումների համար, որոնք Հայաստանը դարձնում են ավելի ամուր բոլոր առումներով: Մաղթում եմ ձեզ, հարգելի՛ զինվորականներ, քաջ առողջություն, բարի ծառայություն և Հայոց բանակի մարտունակության անշեղ բարձրացման ուժ ու կորով: Մենք հպարտ ենք ձեզնով ու ձեր զինակից ընկերներով»,- նշեց Սերժ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում