Օրինագծի ստորագրման համար Սարկոզիի առաջ սահմանադրական որեւէ խոչընդոտ չկա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ստորագրման համար Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի առաջ սահմանադրական որեւէ խոչընդոտ չկա: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Փարիզի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը, Սահմանադրության հիման վրա նա 15 օրից մեկ ամիս ժամանակ ունի ստորագրելու օրինագիծը: «Մինչեւ նախագահական շրջանի ավարտը նա, այսպես ասած, պարտավոր է ստորագրելու, քանի որ չստորագրելու խնդիր չկա: Օրենքի ձախողման պարագայում կամ սահմանադրական որեւէ պահանջի դեպքում վերջում բոլոր հարցերը վերադառնում են Ազգային ժողով»,-ասաց Վարժապետյանը:

Անդրադառնալով թուրքամետ սենատորների հետ համագործակցությունը շարունակելու եւ Ֆրանսիայի Սահմանադրական դատարան դիմելու Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, Վարժապետյանն աբսուրդ համարեց դատական բարձրագույն այդ մարմնին դիմելու հնարավորությունը:«Սահմանադրական դատարանը միջամտելու իրավունք չունի, քանի դեռ սահմանադրական խնդիր չկա: Խորհրդարանի երկու պալատները որոշել են, վավերացրել, Սահմանադրական ատյանի խնդիր չկա, քանի դեռ նախագահն այն չի ստորագրել որպես օրենք»,-ասաց Հայ դատի` Փարիզի գրասենյակի տնօրենը:

Նա նշեց, որ օրինագծի քննարկման ընթացքում հայերի կողմից կազմակերպվածը զորակցական հավաք էր` նվիրված Ֆրանսիայի եւ Հայաստանի Հանրապետություններին, Ֆրանսիայի ծերակույտին: Մինչդեռ թուրքական ցույց շատ արագ ցրվեց` քննարկման արդյունքների պարզ դառնալուց հետո: «Սենատի առջեւ հավաքվել էին հազարավոր հայորդիներ, իսկ երկու փողոց այն կողմ` թուրքերը հազիվ 200 հոգի կլինեին: Թուրքական ցույցի մեջ երեւում էին նաեւ ադրբեջանական դրոշակներ, ինչը փառասիրական նպատակ ուներ. նրանք եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանը եւ Թուրքիան մեդալի երկու երեսներն են, նույն թուրքն են, նույն ցեղը` պարզապես տարբեր պետություններով»,-նշեց Վարժապետյանը:

Հայերեն English Русский

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում

Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ կատարվել են քննչական գործողություններ. Քննչական կոմիտե

Լավրովը հայտնել է Ռուբիոյի հետ Մանիլայում առաջիկա հանդիպման մասին