1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան հորդորել է Թուրքիային սուր չարձագանքել Սենատի որոշմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով www.todayszaman.com –ը: Ելույթ ունենալով Canal + հեռուստաընկերությամբ` Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն կոչ է արել Անկարային հանդարտվել:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից օրինագծի ընդունումը հիմք հանդիսացավ Անկարայի համար չեղյալ հայտարարել Փարիզում բոլոր տնտեսական, քաղաքական հանդիպումները եւ հետ կանչել իր դեսպանին խորհրդատվության համար: «Մենք լավ հարաբերությունների կարիք ունենք եւ պետք է անցնենք այս դժվարին փուլը: Մենք կարեւոր տնտեսական եւ առեւտրային կապեր ունենք»,-նշել է Ժյուպեն: Նա կոչ է արել Թուրքիային այս հարցում զգացմունքայնություն չցուցաբերել: