«Հավաքների ժամանակ ոստիկանության գործողություների ուղեցույց»-ը կներկայացվի ՀՀ ոստիկանապետին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հավաքների ժամանակ ոստիկանության գործողություների ուղեցույց»-ը մշակվել է ՀՀ ոստիկանության եւ միջազգային փորձագետների կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հունվարի 20-ին ոստիկանությունում տեղի է ունեցել ուղեցույցի քննարկումը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Քննարկմանը մասնակցել են համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաեւ պրոֆեսոր Օթթո Լուխտերհանդթը` միջազգային եւ հանրային իրավունքի բնագավառում Գերմանիայի հեղինակավոր մասնագետներից մեկը, որի ակտիվ աջակցությամբ էլ մշակվել է ուղեցույցը:

Օսիկյանը նշել է, որ հանդիպման նպատակն է` վերջնականապես ճշգրտել մի շարք հարցեր, որոնք հատկապես կարիք ունեն առավելագույն հստակեցման եւ պրակտիկայում երբեմն երկակի մեկնաբանությունների տեղիք են տալիս: Անօրինական հավաքի մասնակիցների գործողությունները կորակվեն որպես հանրային շահի սահմանափակում, վրանների տեղադրման հիմնախնդիրը` հավաքների իրավունքի եւ ընդհանուր ոստիկանական իրավունքի տեսանկյունից: Օսիկյանն ընդգծել է, որ ոստիկանությունը չափազանց կարեւորում է բոլոր հնարավոր իրավիճակներում հատկապես պարզելու այն սահմանը, որը գոյություն ունի հավաքների մասնակից անձանց իրավունքների իրականացման եւ դրանց իրավաչափ սահմանափակման միջեւ:

Օթթո Լուխտերհանդթը ներկայացրել է համատեղ մշակված ուղեցույցը` անդրադառնալով նաեւ Գերմանիայում ոստիկանության համանման պրակտիկայի առանձնահատկություններին:

Գործնական եւ շահագրգիռ քննարկման ընթացքում հստակեցվել են մի շարք հարցեր` ոստիկանության հիմնական խնդիրները հավաքների իրավունքի ապահովման առնչությամբ, ոստիկանության եւ հավաքների մասնակիցների փոխհարաբերությունների հիմնական սկզբունքները:

«Հավաքների ժամանակ ոստիկանության գործողություների ուղեցույցը» պատրաստ է, մեկշաբաթյա ժամկետում ստորագրման կներկայացվի ոստիկանության պետին եւ հաստատվելուց հետո կընդգրկվի ոստիկանության կրթական համալիրի ուսումնական պլաններում ու կօգտագործվի ծառայողների պարապմունքների ժամանակ:

Հայերեն

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին