Միջազգային

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կենտրոնակայանում

2 րոպեի ընթերցում

կկայանա նիստ՝ նվիրված երեխաների վիճակին ՄԱԿ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 11 – 12-ը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կենտրոնակայանում, տեղի կունենա բարձր մակարդակի նիստ, որտեղ կքննարկվի երեխաների վիճակին նվիրված հատուկ նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը: Այս մասին հաղորդել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամլո ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշված Է, որ հանդիսավոր նիստի շրջանակներում կանցկացվեն լիագումար նիստեր եւ երկու թեմատիկ ինտերակտիվ հանդիպում կլոր սեղանի շուրջը: Դրանցում ելույթ կունենան Գլխավոր ասամբլեայի նախագահը, գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի նախագահը եւ ՅՈՒՆԻՍԵü-ի գործադիր տնօրենը: Միջոցառումներին ծրագրված Է երեխաների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվ մասնակցություն: Երկու երեխա եւ ոչ կառավարական կազմակերպությունների մեկ ներկայացուցիչ ելույթ կունենան լիագումար նիստում: Բացի դրանից, քսան երեխաներ եւ ոչ կառավարական այն կազմակերպությունների, որոնք խորհրդակցական կարգավիճակ ունեն ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհրդում, ինչպես նաեւ ՅՈՒՆԻՍԵü-ին կից հավատարմագրված կազմակերպությունների քսան ներկայացուցիչներ ելույթ կունենան կլոր սեղանի շուրջը կայանալիք հանիդպումներում: Սպասվում Է, որ հանդիսավոր նիստին նաեւ կմասնակցեն մի շարք երկրների ղեկավարներ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ երեխաների վիճակին նվիրված հատուկ նստաշրջանը տեղի Է ունեցել 2002 թվականի մայիսին: Այնտեղ ընդունվել են Հռչակագիր եւ Գործողությունների ծրագիր, որոնց համատեղ տրվել Է «Աշխարհ, որը պիտանի Է երեխաների կյանքի համարե վերտառությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում