Վիեննայում տեղի կունենա մարդավաճառության դեմ պայքարի հարցերին նվիրված համաժողով
1 րոպեի ընթերցում
ՄԱԿ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2008 թվականի փետրվարի 13-15-ը Վիեննայում կանցկացվի մարդավաճառության դեմ պայքարի հարցերին նվիրված համաժողով: Այս միջոցառումն անցկացնելու որոշումն ընդունել է ՄԱԿ-ի` հանցագործությունների կանխման եւ քրեական արդարադատության հանձնաժողովը: Համաժողովը տեղի կունենա մարդավաճառության դեմ պայքարում ՄԱԿ-ի գլոբալ նախաձեռնության շրջանակներում: Վիեննայի հանդիպման հիմնական խնդիրը մարդավաճառության դեմ պայքարում ազգային ու միջազգային ջանքերին ազդակ հաղորդելն է, այդ բնագավառում պետությունների գործընկերության ամրապնդմանը նպաստելը, ինչես նաեւ այդ երեւույթին հակազդելուն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունները միավորելը: Ըստ ՄԱԿ-ի գնահատումների` ներկայում մարդավաճառության զոհեր են մոտ 2,5 մլն մարդ, այդ հանցավոր գործունեությունից ստացվող եկամուտները կազմում են 32 մլրդ դոլար: Վիեննայի համաժողովի մասնակիցների թվում են ՄԱԿ-ի անդամ պետություններ, նրա հիմնարկները, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններ: Բացի այդ, ýորումին կարող են մասնակցել նաեւ ոչ կառավարական կազմակերպությունները, բիզնես կառույցները, ակադեմիական շրջանները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները եւ փորձագետները: