Միջազգային

Եվրամիությունը կոչ է արել Պակիստանին՝ վերադառնալ բնականոն սահմանադրական գործընթաց

1 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կոչ է արել Պակիստանին՝ վերադառնալ բնականոն սահմանադրական գործընթաց: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիանա Հոմանը: Նրա խոսքով, Եվրամիությունն այն կարծիքին չէ, որ ժողովրդավարական սկզբունքներից ընկրկելը ճիշտ պատասխան է ահաբեկչությանը: Նա հայտնել է, որ համանման հայտարարություն է արել Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան՝ նախօրյակին հեռախոսազրույց անցկացնելով Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշառաýի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում