Մշակույթ

Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք` ապրիլի 23-ից

2 րոպեի ընթերցում

Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք` ապրիլի 23-ից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանը`որպես գրքի համաշխարհայինմայրաքաղաք, իր գործառույթները կսկսի իրականացնել ընթացիկ տարվա ապրիլի 23-ից, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օր: Հենց այդ օրվանից Երեւանում, ինչպես նաեւ աշխարհի հայաշատ վայրերում, կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ` ուղղված հայ գրքի, գրականության, հրատարակչական գործունեության հանրահռչակմանը: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանը` հավելելով, որ միջոցառումների վերջնական ծրագիրն այժմ գտնվում է ամփոփման փուլում: Նրա խոսքով` անցկացվելիք միջոցառումների մեկնարկը կտրվի հայ գրի պատմությունը ներկայացնող ցուցահանդեսով, որը, հավանաբար, կներկայացվի Հայաստանի պատմության թանգարանում: Բացի այդ, նախատեսվում է նաեւ Երեւանի կենտրոնում ներկայացնել հայոց այբուբենը` շքերթի տեսքով: «Այդ օրը նախատեսվում է բարձրաստիճան պաշտոնյա հյուրերի ժամանում Հայաստան»,- նշեց Ներսես Տեր-Վարդանյանը:

Ամռանը միջոցառումների շրջանակներում նախատեսվում է Տառաստեղծների միջազգային համաժողովի անցկացում, իսկ ահա աշնանը «Գրական տապան» խորագրով միջոցառման անցկացում, որին կմասնակցեն ճանաչված թարգմանիչներ, հրատարակիչներ: Միջոցառումները կանցկացվեն մինչեւ 2013 թվականի ապրիլի 22-ը, որից հետո Հայաստանին կփոխարինի Բանգկոկը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում