Հասարակական

ԳԹԿ-ն կշարունակի աշխատել բաց եւ թափանցիկ

2 րոպեի ընթերցում

ԳԹԿ-ն կշարունակի աշխատել բաց եւ թափանցիկ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի գործելաոճը հաջորդ տարում կշարունակի լինել բաց եւ թափանցիկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպնան ժամանակ ասաց ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը: Ամփոփելով ընթացիկ տարին, նա նշեց, որ իրենք հաջողությամբ կարողացել են իրականացնել ընդունելության ավարտական եւ միասնական քննությունները, իններորդ դասարանի քննությունները եւ ընթացիկ մի շարք այլ աշխատանքներ: «Թեեւ դժվարությունները շատ էին, բայց կարողացանք դրանք հաղթահարել»,- նշեց նա: Գուրգեն Խաչատրյանը կարեւորեց նաեւ հանրակրթական դպրոցներում իրենց անցկացրած արտաքին գնահատումը: Միջազգային համագործակցության տեսակետից կարեւորվեց ընթացիկ տարվա ապրիլին բոլոր մարզերի հարյուր հիսուն դպրոցներում անցկացված «Թիմս» միջազգային ստուգատեսը, որն անցկացվում է չորս տարին մեկ: Խաչատրյանը գնահատելի համարեց նաեւ սերտ համագործակցությունը ռուսաստանյան «Սիսեդ» դպրոցի հետ, որի արդյունքում թեստային ստուգատեսի են մասնակցել Երեւանի` Պուշկինի անվան, ինչպես նաեւ Էջմիածնի ռուսական դպրոցների շուրջ քառասուն երեխաներ: «Այդ առաջադրանքներն օգնեցին մեզ ստուգել այդ երեխաների տրամաբանությունը, ինֆորմացիա ստանալու եւ մշակելու կարողությունը»,- ասաց նա` հավելելով, որ հաջորդ տարի ծրագրին կմիանան նաեւ մյուս բոլոր դպրոցները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում