Տարածաշրջանային

Թուրք նախարարը պատրաստվում է «վրեժխնդիր» լինել Ֆրանսիայից

1 րոպեի ընթերցում

Թուրք նախարարը պատրաստվում է  «վրեժխնդիր» լինել Ֆրանսիայից

ԱՆԿԱՐԱ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարության անդամները սկսել են հակադարձել Ֆրանսիայի ԱԺ-ում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման փաստին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Հաբեր 10» լրատվական կայքը, օրինագծի ընդունմանն առաջինն անդրադարձել են Թուրքիայի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար Ֆարուք Չելիքն ու Անտառների եւ ջրային գործերի նախարար Վեյսել Էրօղլուն:

Չելիքը լրագրողներին հայտարարել է, որ «խղճում է» այն մարդկանց, ովքեր «կարծում են, թե կարող են օրենքներով փոխել պատմական ճշմարտությունները»: Էրօղլուն էլ հայտարարել է, թե «պատրաստ են անհրաժեշտ վրեժխնդրությանը` Ֆրանսիայից»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում