Մեկնարկում է ՀՀ Նախագահի այցը Իտալիա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետություն եւ Վատիկան կմեկնարկի դեկտեմբերի 12-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այցի շրջանակներում նախատեսված են Հանրապետության ղեկավարի հանդիպումները Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի, Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի, Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի, Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի, Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ:

Հռոմում Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Բրասկի թանգարանում բացված «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» խորագրով ցուցահանդես:

Վենետիկում ՀՀ Նախագահը կմասնակցի երկու երկրների նախագահների բարձր հովանու ներքո բացվող «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսին, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին:

Սերժ Սարգսյանը Վենետիկում հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների եւ Իտալիայի հայ համայնքի ավելի քան երկու տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նաեւ Հանրապետության ղեկավարի հանդիպումը «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիա ժամանած հայագետների հետ:

Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Վենետիկի քաղաքապետարան, որտեղ ներկա կգտնվի Երեւանը եւ Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու գործընթացը սկսելու վերաբերյալ երկու քաղաքների միջեւ համաձայնագրի ստորագրման արարողությանը:

Այցի շրջանակներում Նախագահը հանդիպում կունենա նաև Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ-ի մարտի 17-ին:

1995թ-ի մարտին բացվեց Իտալիայում ՀՀ դեսպանությունը, իսկ 2000թ-ի սեպտեմբերին Երեւանում բացվեց ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը: 1999 եւ 2005 թվականներին Իտալիա այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի եւ Իտալիայի միջեւ կան ստորագրված շուրջ երկու տասնյակ արձանագրություններ, համաձայնագրեր, հուշագրեր եւ հայտարարություններ:

Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կազմում է շուրջ 130 մլն ԱՄՆ դոլար:

Հայերեն English Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները