Հայաստանի արդյունաբերության 11 ճյուղեր ունեն արտահանման մեծ ներուժ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի` արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղեր` կոնյակագործություն, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամագործություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն եւ բիոտեխնոլոգիաներ, պահածոների արտադրություն, գինեգործություն, շշալցված հանքային ջրերի, հյութերի արտադրություն եւ ճշգրիտ ճարտարագիտություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ տնտեսական սեմինարի ընթացքում, արտահանման ռազմավարության հիմնական ուղղությունները ներկայացրեց EV Consulting ընկերության նախագահ Մանուկ Հերգնյանը: Ռազմավարությամբ բացահայտվել է երկրի արդյունաբերական ներուժը` ըստ ճյուղերի, գնահատվել, թե ինչպիսի հումքային, ինտելեկտուալ եւ ենթակառուցվածքային ռեսուրսներ կան հանրապետությունում:

Երեք ճյուղերի` կոնյակագործության, դեղագործության եւ ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են մասնավոր հատվածի հետ միասին: Այս ոլորտներում առկա ռազմավարական ծրագրերը ենթադրում են արտահանման ծավալների կտրուկ ավելացում: Մյուս ճյուղերում առաջիկայում եւս կքննարկվեն զարգացման եւ արտահանման հստակ ծրագրեր:

Հերգնյանի ներկայացմամբ՝ ակնկալվում է, որ ռազմավարությունը երկարաժամկետ հեռանկարում կբերի տնտեսության եւ արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացիայի, իսկ արդյունաբերական քաղաքականության հիմնական թիրախն արտահանման ներուժ ունեցող վերամշակող արդյունաբերության ոլորտն է:

Ռազմավարության համաձայն` տնտեսության արտահանելի հատվածի մեծացմամբ ծրագրվում է, որ ապրանքների արտահանման եւ ՀՆԱ հարաբերակցությունը մինչ 2015 թվականը կկազմի 16, իսկ 2020 թվականը` 19 տոկոս, 2010-ի` 11 տոկոսի դիմաց: Մասնավորապես, ռազմավարությամբ ծրագրվում է 2015 թվականին արտահանման ծավալները ներկայի 1,7 մլրդ դոլարի փոխարեն հասցնել 3,5 մլրդի, իսկ 2020-ին՝ 5-6 մլրդ դոլարի:

Նախատեսվում է, որ մինչ 2015 թվականը վերամշակող արդյունաբերության արտադրողականության միջին տարեկան իրական աճը կկազմի 5, իսկ մինչ 2020 թվականը` 4 տոկոս:

Ռազմավարությամբ առաջնայնություն է տրվում մասնավոր հատված-պետություն համագործակցությանը:

Հայերեն

Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել

Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում է կայացվել

Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը

ԿԸՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում արձանագրությունների քաղվածքների մասով կեղծ տվյալներ չտարածել

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին. քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA