Հայաստանը բավականին ակտիվ է ՀԱՊԿ-ում. Հրայր Կարապետյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում վերջերս կայացել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի եւ ՀԱՊԿ ԽՎ նիստերը: Դրանց մանրամասներն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ ԱԺ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
Հատկապես կարեւորելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները' Կարապետյանը նշեց, որ Հայաստանն այս ձեւաչափում թերեւս ամենաակտիվ անդամ երկիրն է: Նա մեծ հաջողությամբ է մասնակցում ՀԱՊԿ ձեւաչափում ստորագրվող պայմանագրերին միանալուն:
Նիստում արծարծվել են մի շարք հարցեր, այդ թվում' նաեւ ՀԱՊԿ առաջիկա մեկ տարվա միջացառումների ծրագիրը.
«Կառույցն իր ամեն ինչով ձգտում է հասնել ՆԱՏՕ-ին»,- հայտարարեց նա Կարապետյանը: Իսկ նոյեմբերի 9-10-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը: Հիմնական հարցը, որ քննարկվել է, նախագահի ընտրությունն էր, քանի որ Սերգեյ Միրոնովի պաշտոնանկությունից հետո այդ պաշտոնը թափուր էր մնացել: Կարապետյանի խոսքով' միաձայն ընդունվեց, որ այսուհետ կառույցը կնախագահի տիկին Վալենտինա Մատվիենկոն: