Կարծիքներ

Ֆիլիպ Կոտլերի դասընթացը տարածաշրջանային մեծ ընդգրկում ունի. կարծում է Վրաստանի մասնակիցը

2 րոպեի ընթերցում

Ֆիլիպ Կոտլերի դասընթացը տարածաշրջանային մեծ ընդգրկում ունի. կարծում է Վրաստանի մասնակիցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարքեթինգի պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերը նոյեմբերի 14-ին Երեւանում անցկացրեց «Մենեջերների ու տնօրեննների ֆորում»: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը, մարքեթինգի հիմնադիրը ՀՀ ու միջազգային կազմակերպությունների տնօրեններին ու վարչական անձնակազմին ներկայացրեց իր նոր' «Marketing 3.0 Profitability. Returnability, Sustainability» հայեցակարգը: «Նախատեսված էր, որ դասընթացին պետք է մասնակցի 200 մարդ, սակայն այսօր մասնակիցների թիվը հասնում է 270-ի: Բոլորը տպավորված են, քանի որ ֆորումի ավարտին նրանց հնարավորություն տրվեց նաեւ հարցեր ուղղել Կոտլերին»,- նշեց նա:

«Սփրին Գրուպ» ընկերության միջազգային ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Սիմոնյանը նշեց, որ հայաստանյան կազմակերպություններին հնարավորություն տրվեց հասկանալ մարքեթինգի պատասխանատուի ճիշտ աշխատելաոճն, ինչպես նաեւ թիմային աշխատանքի կարեւորությունը բիզնեսի կայացման առումով: «Իսկ սոցիալական պատասխանատվության տեսանկյունից, Կոտլերը կարեւորեց հաճախորդի հետ ճիշտ շփումը' նրան աշխատանքային գործընթացներում ներգրավելու համար»,-ասաց նա:

«Marketing house Georgia» ընկերության տնօրեն Ելենե Գորդեեւան նշեց, որ բացառիկ հնարավորություն է մարքեթինգի դասեր ստանալ հենց գիտության հիմնադրի կողմից: «Տարբեր երկրներից ու հատկապես Վրաստանից մասնակիցների մեծ թիվը խոսում է այն մասին, որ միջոցառումը տարածաշրջանային մեծ ընդգրկում ունի»,- ավելացրեց Վրաստանի մասնակիցը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում