Կարծիքներ

Հայաստանի եւ Իրանի առեւտրային ներուժը դեռեւս լիովին օգտագործված չէ. Սալեհի

2 րոպեի ընթերցում

Հայաստանի եւ Իրանի առեւտրային ներուժը դեռեւս լիովին օգտագործված չէ. Սալեհի

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարեբախտաբար, Աստծո շնորհիվ, Իրանը եւ Հայաստանը որեւէ խնդիրներ չունեն: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում երեքշաբթի նշեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքի գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին:

«Մենք ջանում ենք առավել զարգացնել եւ ընդլայնել երկկողմ հարաբերությունները»,- շեշտեց նա` հավելելով, որ ներկայացվող վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվն անցնում է 100 հազարը: «Հուսով եմ, որ կգա այն օրը, երբ 1 մլն զբոսաշրջիկներ կայցելեն Հայաստան»,- ասաց Ալի Աքբար Սալեհին` հույս հայտնելով, որ երկու երկրների միջեւ կսահմանվի ոչ արտոնագրային ռեժիմ:

Նա նաեւ բարձր գնահատեց երկու երկրների միջեւ գոյություն ունեցող առեւտրային ներուժը, եւ նշեց, որ այն դեռեւս լիովին օգտագործված չէ: «Հույս կա, որ մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կհասնի 300 մլն դոլարի, այդ թիվը որեւէ կերպ ընդունելի չէ: Հայաստանն ունի շատ մեծ ներուժ Իրան ապրանքներ արտահանելու համար, եւ մենք էլ ունենք այդ ապրանքները ներմուծելու պատրաստակամություն, նույնը կարելի է ասել նաեւ Իրանի մասին: Մենք կարող ենք միմյանց փոխլրացնել»,- ընդգծեց ԻԻՀ ԱԳ նախարարը:

Նրա խոսքով` տեխնիկական խնդիրներն էլ պետք է քննարկեն մասնագետներն ու փորձագետները:

«Ունենք ռազմավարական նախագծեր գազի, նավթի եւ տրանսպորտի ոլորտներում: Դրանք առավել կաշխուժացնեն երկու երկրների տնտեսական հարաբերությունները»,- հավելեց Սալեհին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում