Կարծիքներ

Արաբական գարունը դարձավ ձմեռ. իշխանափոխությունը ժողովրդավարության չի բերում

1 րոպեի ընթերցում

Արաբական գարունը դարձավ ձմեռ. իշխանափոխությունը ժողովրդավարության չի բերում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ի սկզբանե եղել է եւ այժմ էլ շարունակում մնալ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը, հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ չկա, ու մոտ ապագայում չի էլ ակնկալվում: «Թուրքիայի ազգային ժողովի օրակարգը ծանրաբեռնված է առաջնահերթ խնդիրներ համարվող' նոր սահմանադրության մշակումով ու Վանի երկրաշարժով»,- նշեց թուրքագետը' հավելելով, որ թեպետ այդ հարցերը չեն կապվում արձանագրությունների ու երկու երկրների հարաբերությունների հետ, սակայն երկրորդ պլան են մղում դրանք:

Չաքրյանի խոսքով'տարծաշրջանում առկա լարվածությունից բացի' Թուրքիայի ներսում ակտիվացել է քրդական շարժումը: «Արաբական գարունը դարձավ ձմեռ, բայց այն երկրներում, որտեղ հեղափոխություններ են կատարվում, խաղաղություն չի հաստատվում, իսկ իշխանափոխություններն այդ երկրներում ժողովրդավարության չեն հանգեցնի»,- համոզմունք հայտնեց թուրքագետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում