Նենսի Փելոսին հիմնավորում է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին Ադրբեջանից գրեթե երկու անգամ շատ տրվող օժանդակությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կոչված է Հարավային Կովկասում կայունության ապահովմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այս մասին ԱՄՆ-ի ադրբեջանական ցանցի նամակին ի պատասխան նշել է դեմոկրատ կոնգրեսական, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նենսի Փելոսին:
Նրա խոսքով' այդ գումարներն ուղղված են նաեւ դիվանագիտական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված ջանքերի աջակցմանը:
Ի դեպ, 2012թ-ի համար ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսից խնդրել է 44.3 մլն դոլար օժանդակություն տրամադրել Հայաստանին եւ 21.45 մլն դոլար' Ադրբեջանին:
«Հուսով եմ, որ դուք ինձ կդիմեք նաեւ ձեզ հետաքրքրող այլ հարցերով»,- ադրբեջանցիներին պատասխան նամակում նշել է Ն.Փելոսին: