Գրիգոլ Վաշաձե. «Վրաստանը պատրաստ է ստանձնել ԼՂ խնդրի լուծմանն ուղղված միջնորդությունը»
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը պատրաստ է ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված միջնորդությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամլո ասուլիսում:
«Բանակցությունների յուրաքանչյուր ձեւաչափ ավելի լավ է, քան հակամարտությունը: Հարավային Կովկասը միասնական օրգանիզմ է, եւ բոլոր պետությունները պետք է գիտակցեն, որ մենք «նստած ենք մեկ նավակում»: Եթե անհրաժեշտ կլինի ԼՂ խնդրի լուծման շուրջ Վրաստանի միջնորդությունը, ապա մենք պատրաստ ենք ստանձնել այն»,- ասել է Գրիգոլ Վաշաձեն: