Կարծիքներ

ԱԺ պատգամավոր. «ՀԱԿ-ը երկխոսությունը դադարեցրել է անհասկանալի պատճառներով»

1 րոպեի ընթերցում

ԱԺ պատգամավոր. «ՀԱԿ-ը երկխոսությունը դադարեցրել է անհասկանալի պատճառներով»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգային կոնգրեսը երկխոսությունը դադարեցրել է անհասկանալի պատճառով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` ընդգծելով, որ երկխոսությունն իշխանությունը չի դադարեցրել:

«ՀՀԿ-ն երբեք էլ չի մտածել, թե երկխոսությունը դադարեցնելով ինչ-որ բան կշահենք: Երկխոսություն սկսելով շահել է ամբողջ հասարակությունը, քաղաքական դաշտը: Այն քաղաքակիրթ ձեւ է` ընդունված առաջադեմ պետությունների կողմից»,- ասաց Ս. Ավետիսյանը:

Նրա խոսքով` ՀՀԿ-ի համար նույնքան անհասկանալի ու անտրամաբանական են ՀԱԿ-ի պահանջները` կապված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, երկրի նախագահի հրաժարականի հետ:

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանն արտահերթ ընտությունների իրենց պահանջը բացատրեց նրանով, որ երկրի ապագան պայմանավորված է արդար, թափանցիկ ընտրությունների անցկացմամբ: «Նման ընտրությունների ժամանակ, չնայած համոզված ենք, որ ՀԱԿ-ը զգալի ձայներ կապահովի, բայց իշխող կուսակցության հաղթանակն էլ չենք բացառում»,-ասաց Լ. Սարգսյանը` շեշտելով, որ այդ դեպքում իրենք կընդունեն իշխանության հաղթանակը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում