Ա.Ռուստամյան. «ՀԱՊԿ-ը պետք է ադեկվատ արձագանքի գոյություն ունեցող սպառնալիքներին»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ը պետք է ադեկվատ արձագանքի գոյություն ունեցող սպառնալիքներին: Այսօր Ազգային ժողովում «Հավաքական անվտանգության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
«Բնական է, որ մեր հիմնական մտահոգությունն առնչվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, եւ եթե ՀԱՊԿ-ը չավելացնի էլ այս խնդրում անվտանգության երաշխիքները, ապա հաստատ չի նվազեցնի»,- շեշտեց Ա.Ռուստամյանը:
Նրա խոսքով' այժմ արդեն հստակեցվում են այն դեպքերը, թե երբ կարող է ՀԱՊԿ-ն օգտագործել իր արագ արձագանքման ուժերն իր սահմաններից դուրս: «Այդ գործողություններն իրականացվելու են այն դեպքում, երբ սպառնալիք կա միջազգային անվտանգությանը, իսկ եթե Ադրբեջանն ագրեսիայի դիմի Լեռնային Ղարաբաղի դեմ, ապա ակնհայտորեն նման սպառնալիքներ կառաջանան»,- շեշտեց Ա.Ռուստամյանը: