Մշակույթ

Ռուբեն Հախվերդյան. «Անբովանդակ ու անկիրթ երգերը դուր են գալիս հասարակության անկիրթ հատվածին»

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Հախվերդյան. «Անբովանդակ ու անկիրթ երգերը դուր են գալիս հասարակության անկիրթ հատվածին»

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ժամանակակից հայկական երգերն անբովանդակ են եւ պատգամ չունեն: Չնայած դրան' հասարակության մի հատվածին այդ երգերը դուր են գալիս: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց սիրված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը' հավելելով, որ այդ անբովանդակ երգերը դուր են գալիս հասարակության անկիրթ հատվածին, որը,ցավոք, այժմ մեծամասնություն է կազմում:

«Կրթված ու դաստիարակված լինելը հիմնական երաշխիքն է, որ հասարակությունում կկարողանա ստեղծվել նորմալ մշակույթ»,-ասաց Ռուբեն Հախվերդյանը: Ըստ նրա' Հայաստանում կան հարյուրավոր երաժշտագետներ, որոնց ընդհանուր գիտելիքները ոչ մի արժեք չունեն, եւ վերջիններս չեն կարող ոչ վերլուծել երաժշտարվեստը, ոչ էլ իրավունք ունեն քննադատելու այն:

«Մեր մշակույթի զարգացման եւ ամրապնդման համար պետք է ուժեղ լինի հատկապես Հայաստանի մշակույթի նախարարությունը, որն իր ազդեցությունը պետք է տարածի ոչ միայն մշակութային, այլ նաեւ այլ կարեւոր բնագավառներում»,- նշեց Ռուբեն Հախվերդյանը' փաստելով, որ հայ ժողովուրդն այժմ կորցրել է կյանքի,կենցաղի իր մշակութային գիծը' սկսած հարսանյաց արարողություններից, վերջացրած թաղման ծիսակարգով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում