Կարծիքներ

Հ.Հարությունյան. «Առավելագույն ձայներ հավաքելու են միակենտրոն, ներքին տարաձայնություններից զուրկ կուսակցությունները»

1 րոպեի ընթերցում

Հ.Հարությունյան. «Առավելագույն ձայներ հավաքելու են միակենտրոն, ներքին տարաձայնություններից զուրկ կուսակցությունները»

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր նախընտրական ժամանակահատված է, եւ կշահեն այն ուժերը, որոնք կզբաղվեն պրակտիկ գործունեությամբ եւ ավելի ստեղծագործաբար կմոտենան նախընտրական փուլին: Այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: «Ոչ մի նստացույցով չեն պատրաստվում ընտրություններին»,-նշեց պատգամավորը' հավելելով, որ Հայ ազգային կոնգրեսի պայքարը տեսական եւ ոչ պրակտիկ բնույթ է կրում: Նրա խոսքով' բացի ՀՀԿ,ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ կուսակցություններից, մյուսներն առաջիկա ընտրություններում հաղթելու հնարավորություն չեն կարող ունենալ: «Առավելագույն ձայներ հավաքելու են միակենտրոն, հզոր տեխնիկական, ներքին տարաձայնություններից զուրկ կուսակցությունները»,- կարծիք հայտնեց Հ. Հարությունյանը:Նրա փոխանցմամբ'միակուսակցական ընտրության գնացող կուսակցությունն ավելի հզոր է, քան դաշինքը, քանի որ առաջիններում համախմբված են գաղափարապես նույն մարդիկ:

Պատգամավորի համոզմամբ' առաջիկա 10 տարիների ընթացքում Հայաստանում կմնան 2-3 կուսակցություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում