Կարծիքներ

Կ. Գիլոյան. «Անգամ իռլանդացիներն են խոսում հանդիպման վերախաղարկման մասին»

2 րոպեի ընթերցում

Կ. Գիլոյան. «Անգամ իռլանդացիներն են խոսում հանդիպման վերախաղարկման մասին»

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիա - Հայաստան հանդիպման գլխավոր մրցավարը, որքան էլ որ փորձառու էր, թույլ տվեց աններելի սխալներ, որոնք ուղղակիորեն ազդեցին հանդիպման եզրափակիչ արդյունքի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Արարատ»-ի նշանավոր ֆուտբոլիստ, ԽՍՀՄ չեմպիոն եւ կրկնակի գավաթակիր Սերգեյ Պողոսյանը' հավելելով, որ միանշանակ է փաստը, որ Ռոման Բերեզովսկու կարմիր քարտն անտեղի էր, իսկ մրցավարի' այլ դրվագներում կայացրած որոշումները' կասկածելի: «Ամեն դեպքում, եթե մենք ուզում ենք հաստատել, որ որեւէ մեկը կողմնապահություն է արել, ապա դրա համար պետք է ունենանք ապացույցներ ու դրանք կարողանանք ներկայացնել: Իսկ այն, որ մրցավարը վարում էր «ահավոր», միանշանակ է»,- ասաց նա:

Ֆուտբոլային հայտնի մեկնաբան Կարեն Գիլոյանը նույնպես համաձայնեց արտահայտված կարծիքի հետ: «Նա իր սխալ որոշումներով պարզապես կոտրեց թիմի մեջքը»,- վստահեցրեց Կ. Գիլոյանը' հավելելով, որ բարդ է ապացուցել, թե մրցավարն ի սկզբանե կողմնակալ լինելու մտադրությամբ է դաշտ մտել:

«Խոսել ու ցանկանալ հանդիպման վերախաղարկում, հեքիաթների աշխարհից է: Սակայն, հարկ եմ համարում տեղեկացնել, որ այդ մասին խոսում են անգամ իռլանդացիները, որոնք նույնպես դեմ չեն հանդիպման վերախաղարկմանը եւ որոշ լրատվականներում արտահայտվել են այդ մասին: Նրանք էլ նմանատիպ անմիտ սխալի զոհ են դարձել մի քանի տարի առաջ»,- նշեց Կ. Գիլոյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում