Կարծիքներ

Ըստ Ռ.Պետրոսյանի` ՀԱԿ-ը վերջիվերջո հանգելու է երկխոսության անհրաժեշտության մտքին

1 րոպեի ընթերցում

Ըստ Ռ.Պետրոսյանի` ՀԱԿ-ը վերջիվերջո հանգելու է երկխոսության անհրաժեշտության մտքին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգային կոնգրեսը վերջիվերջո հանգելու է երկխոսության անհրաժեշտության մտքին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների ՀԱԿ-ի պահանջին` Ռ.Պետրոսյանը նշեց, որ նույնիսկ եթե հիմա էլ երկխոսությունը վերսկսվի, ապա արտահերթ ընտրությունների անցկացումն անիրատեսական է, քանի որ հինգ ամսից արդեն հերթական խորհրդարանական ընտրություններն են: «Մեր առաջարկը, խորհուրդը կլինի շարունակել երկխոսությունը, բայց պատրաստվել հերթական ընտրություններին»,- ասաց պատգամավորը:

Ի պատասխան` ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը նշեց, որ իրենք նախկինում էին պահանջում արտահերթ ընտրություններ, իսկ այժմ պահանջում են նախագահի հրաժարականը, քանի որ հասկանալի է, որ հերթական խորհրդարանական ընտրությունները մոտ են:

Ռ. Պետրոսյանը էլ նշեց, որ խորհրդարանն ու հանրապետության ղեկավարը նույն թիմն է, իշխանությունը միասնական է: «Այդ դեպքում պետք է պահանջեք երկուսի հրաժարականն էլ: Այսինքն` մշակեք ձեր օրակարգը, թե չէ մի օր մի բան եք ուզում, մի օր` այլ բան»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում