Դ.Հարությունյան. «Մենք միշտ բաց ենք երկխոսությունը շարունակելու համար»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկխոսության անհրաժեշտությունը երկրում միշտ առկա է, եւ դա չի վերաբերում կոնկրետ այս ժամանակաշրջանին: Այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու նպատակով ստեղծված կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը' ավելացնելով, որ ընդհանրապես երկխոսությունը կարեւոր հարթակ է, ընդ որում' եւ' խորհրդարանական, եւ' արտախորհրդարանական ուժերի հետ: «Սակայն երկխոսությունը չի կարող լինել ուղղակի ինքնանպատակ. այն պետք է հասունացած լինի, եւ, եթե կողմերից մեկը փորձում է հիմա ոչ թե արժեւորել երկխոսությունը, այլ ներկայացնել հերթական վերջնագրերը, ապա այդ երկխոսությունը, իհարկե, արդյունավետ լինել չի կարող»,- ընդգծեց Դ.Հարությունյանը:

Արդյոք սպառված են երկխոսության բոլոր հնարավորությունները' հարցին ի պատասխան' նա ասաց. «Կարծում եմ, որ ոչ: Սպառված երբեւէ լինել չեն կարող, ինչ որ մի պահի ՀԱԿ-ը կսթափվի եւ կսկսի ողջամիտ գնահատական տալ իրավիճակին եւ պատրաստ կլինի երկխոսության կամ կպահանջվի մի նոր, լրացուցիչ փուլ, որի ընթացքում կողմերը դարձյալ կհանգեն այն եզրակացությանը, որ իրենք պատրաստ են երկխոսության»:

Նա նաեւ շեշտեց, որ ՀԱԿ-ին պետք է հարցնել, թե արդյոք վերջինս պատրաստ է շարունակել իր կողմից ընդհատված երկխոսությունը: «Մենք միշտ բաց ենք երկխոսությունը շարունակելու համար, մանավանդ, որ մեր ներկայացվող նյութն ընդհատել ենք, չենք էլ ավարտել դրա ներկայացումը' զրկելով մեզ այն հանրությանը ներկայացնելու հնարավորությունից»,- ասաց կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավարը:

Դ.Հարությունյանի կարծիքով' երկխոսությունն ինքնանպատակ չէ, այն պետք է ունենա երկիրն առաջ տանելու կարեւոր խնդիրը: «Երկխոսությունը հնարավոր է օգտագործել նաեւ քաղաքական նպատակներով: Մի պահ երկխոսության սեղանի շուրջ նստած մեր գործընկերները որոշեցին այն օգտագործել այժմեական եւ զուտ քաղաքական նպատակներով եւ փորձել որոշակի քաղաքական դիվիդենտներ շահել իրենց ընտրազանգվածի մոտ, փորձել ընդլայնել իրենց ընտրազանգվածը»,- նշեց Դ.Հարությունյանը' ընդգծելով, որ ՀԱԿ-ը շեղվել է երկխոսության բուն նպատակից:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին