Ս. Մինասյան. «Վարշավայի հռչակագրի ընդունումը կնշանակի ԵՄ հետ համագործակցության նոր շրջան»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայի հռչակագրի ընդունումը կնշանակի Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության նոր շրջան: Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արտահայտեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը' հավելելով, որ հռչակագրի ընդունումը կնշանակի առնվազն նոր ֆինանսական աջակցություն Հայաստանին, նոր քաղաքականություն' կապված անցագրային ռեժիմի հետ:

Ըստ քաղաքագետի' մեծ նշանակություն ունեն այն դրույթները, որոնք ուղղակի կամ անուղղակի վերաբերում են տարածաշրջանային հակամարտություններին, մեզ համար չափազանց կարեւոր է այն դրույթը, որում նշվում է' բանակցային գործընթացը եւ կարգավորումը պիտի տեղի ունենան արդեն գոյություն ունեցող ձեւաչափերի շրջանակներում: Քաղաքագետի խոսքով' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավելի ուշադիր են նոր ռազմական գործողություններ չվերսկսելու խնդրին: «Վերջին շրջանում լարվածությունը բավական թուլացել է, պատճառն այն է, որ Բաքուն հասկացել է' ստատուս-քվոյի փոփոխման բոլոր լծակները գրեթե սպառվել են, գոյություն ունի ե'ւ ռազմատեխնիկական, ե'ւ ռազմաքաղաքական բալանս, որոնց ականատեսը դարձանք սեպտեմբերին 21-ի շքերթի ժամանակ»,-ասաց բանախոսը' նշելով, որ որոշ պետություններ, ամենաակնառուն Ռուսաստանի Դաշնությունն էր, ցույց տվեցին, որ դեմ են ռազմական գործողությունների վերսկսմանը:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին