Մ. Շահգելդյան. «Ս. Սարգսյանի ելույթում կարեւորագույն հարցը ԼՂ հիմնախնդրի նկատմամբ դիրքորոշումն էր»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթում կարեւորագույն հարցը ԼՂ-ի հիմնախնդրի նկատմամբ դիրքորոշումն էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: «Այդ դիրքորոշման մեջ հստակ ասվեց, որ ԼՂ-ի հիմնախնդրի լուծումը, ըստ էության, հենվում է 3 սկզբունքների' տարածքային ամբողջականության, ազգային ինքնորոշման եւ ուժի չկիրառման վրա»,-ասաց նա' հավելելով, որ այդ սկզբունքները պետք է դիտարկվեն հավասարակշռության մեջ:

Մ. Շահգելդյանի խոսքով' մյուս կարեւոր խնդիրը Ցեղասպանության հարցի վերաբերյալ մոտեցումներն էին: Նա ուշադրություն հրավիրեց երկրի նախագահի այն հայտարարության վրա, որ Հայաստանի Հանրապետության բարոյական պարտքն է ցեղասպանության կանխարգելումը եւ նման երեւույթների կրկնության դեմ պայքարը: «Սա կարեւոր է այն տեսանկյունից, որ ՀՀ մշտապես շեշտել էր, որ ցեղասպանության ճանաչումը ունի նաեւ կանխարգելող նպատակ, եւ մենք հայտ ենք ներկայացնում' համաշխարհային մակարդակով' մեզ վրա վերցնելով մի առաքելություն' բարոյական տեսանկյունից պայքարելու ցեղասպանության դեմ»,- նշեց նա: Մ. Շահգելդյանը կարծիք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացը անկասելի է. ճանաչումը պետք է տեղի ունենա, քանի որ սա բխում է համամարդկային իրավունքների պաշտպանությունից: Մյուս կողմից, ըստ նրա, Հայաստանը դառնում է գլոբալ քաղաքական գործընթացների առաջամարտիկներից մեկը' ցեղասպանությունների կանխարգելման տեսակետից:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին