Տարածաշրջանային

Վրաստանի արտգործնախարարը առաջին այցով կուղեւորվի Օվկիանիայի երկրներ

1 րոպեի ընթերցում

Վրաստանի արտգործնախարարը առաջին այցով կուղեւորվի Օվկիանիայի երկրներ

ԹԲԻԼԻՍԻ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտգործնախարարության պատվիրակությունը՝ նախարար Գրիգոլ Վաշաձեի գլխավորությամբ, չորեքշաբթի առաջին այցով կուղեւորվի Ավստրալիա, Նոր Զելանդիա եւ Ֆիջի Կղզիների Հանրապետություն: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր Թբիլիսիում կատարած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալաղանիան:

Պատվիրակության այցը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 6-ը: «Սա Վրաստանի կառավարության ներկայացուցչական պատվիրակության առաջին այցն Է Օվկիանիայի երկրներ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հարաբերությունների ընդլայնման հարցերը, ինչպես նաեւ հիմք կդրվի այն երկրների հետ հարաբերություններ հաստատելու համար, որոնց հետ Վրաստանը դրանք չի ունեցել»,-ասել Է փոխնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում