Աբխազիայում տեղի Է ունեցել նախագահ Անկվաբի պաշտոնակալման արարողությունը
1 րոպեի ընթերցում

ՍՈՒԽՈՒՄ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբն այսօր ստանձնել Է պաշտոնը: Երդում տալով հանրապետության ժողովրդին՝ նա հայտարարել Է, որ «իր գիտելիքներն ու ուժերը կներդնի հանուն բարեկեցության, խաղաղության ու հանգստության», եւ որ իր գործունեության մեջ «խստիվ կհետեւի Աբխազիայի Հանրապետության Սահմանադրության պահանջներին , հանդես կգա որպես իշխանության մարմինների կողմից դրա անշեղ կատարման, հանրապետության բոլոր քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պահպանման երաշխավոր»:
Այս անգամ պաշտոնակալման արարողությունը տեղի Է ունեցել առանց արտասահմանյան հյուրերի պաշտոնական հրավիրման: Դա կապված Է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի անժամանակ մահվան եւ պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրությունների հետ, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 26-ին:
Այսօր պաշտոնն ստանձնել Է նաեւ Անկվաբի հետ փոխնախագահ ընտրված Միխայիլ Լոգուան: