Կարծիքներ

Է. Շարմազանով. «Հայ-թուրքական արձանագրությունների վերադարձը Թուրքիայի խորհրդարան էժանագին քայլ է»

1 րոպեի ընթերցում

Է. Շարմազանով. «Հայ-թուրքական արձանագրությունների վերադարձը Թուրքիայի խորհրդարան էժանագին քայլ է»

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական արձանագրությունների վերադարձը Թուրքիայի խորհրդարան էժանագին քայլ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը' հավելելով, որ միջազգային հանրության սպասելիքը դա չէ, այլ այն է, որ Թուրքիան վավերացնի արձանագրությունները եւ կատարի իր միջազգային պարտավորությունները:

«Քանի դեռ Թուրքիան չի վավերացրել արձանագրությունները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի մասին խոսք լինել չի կարող»,-ասաց Է. Շարմազանովը' հիշեցնելով Հայաստանի դիրքորոշումը' մինչեւ Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները, հայկական կողմը դա չի անի: Նա նշեց, որ Հայաստանը կատարում է իր միջազգային պարտավորությունները: Վերջին տարիներին Հայաստանն ավելի վստահելի գործընկեր է դարձել միջազգային հանրության համար:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի այն քայլին, ըստ որի' նա լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը, Է. Շարմազանովը նշեց, որ դա խոսում է թուրքական վերնախավի ունեցած հայկական բարդույթի մասին: Ըստ նրա' ամեն քաղաքական գործիչ չէ, որ իր մեջ կարող է ուժ գտնել լսելու ճշմարտությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում