Տարածաշրջանային

Իրանում ամեն օր թմրանյութերի գործածումից տասը մարդ է մահանում

1 րոպեի ընթերցում

Իրանում ամեն օր թմրանյութերի գործածումից տասը մարդ է մահանում

ԹԵՀՐԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն օր Իրանում թմրանյութերի գործածումից տասը մարդ է մահանում: Այդ մասին, ինչպես հաղորդել է իրանական Payam ռադիոկայանը, հայտնել է երկրի խորհրդարանի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի խորհրդական Մեջիդ Աբհարին:

Նա նշել է, որ Իրանի բժշկական վիճակագրության կազմակերպության տվյալների համաձայն' անցյալ տարի (Իրանում տարին սկսվում է մարտի 21-ին) թմրանյութերի գործածումից մահացել է 3 հազար 650 մարդ: Մահվան դեպքերի թվի ավելացման պատճառը ավանդական թմրանյութերի օգտագործումից անցումն է արդյունաբերական եղանակով պարաստված թմրանյութերի: Այդ եղանակով պատրաստվող թմրամիջոցներին հավելվում են մարդու օրգանիզմի համար վտանգավոր եւ վնասակար նյութեր, ինչը բերում է թմրամոլների մահվան:

Ըստ պաշտոնական վիճակագրության' Իրանում կա շուրջ 1 մլն 700 հազար թմրամոլ: Ինչպես հաղորդել է Fars գործակալությունը, նրանց 33 տոկոսն օգտագործում է ափիոն:

Իրանում կալանավորների 50 տոկոսը պատիժ է կրում թմրահանցագործությունների համար: Ըստ տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության' այժմ իրանական բանտերում շուրջ 150 հազար կալանավոր է պահվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում