Ն. Տեր-Գրիգորյանց. «Հայության միասնականությունն ապահովելու համար պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովն աննախադեպ իրադարձություն էր, այն ծառայեց իր նպատակին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի զինված ուժերի ստեղծման գործում նշանակալի ավանդ ունեցած գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ով Ռուսաստանից Հայաստան է ժամանել համաժողովին մասնակցելու նպատակով: Նրա խոսքով' համաժողովը հնարավորություն տվեց Սփյուռքի հայկական համայնքների կազմակերպությունների ղեկավարներին, ներկայացուցիչներին միմյանց հետ անմիջական շփվել, կապեր հաստատել:

«Սա շատ կարեւոր նախաձեռնություն է: Ավելին, այն ինչ-որ առումով նաեւ ռազմավարական նշանակություն ունի: Համաժողովում վերհանվեցին հայ ազգի համար կարեւոր նշանակության խնդիրներ, ինչպես նաեւ Սփյուռքին առնչվող հարցեր»,-ասաց Ն. Տեր-Գրիգորյանցը'կարեւորելով Սփյուռքում լեզվի եւ մշակույթի պահպանման կոչը: Նրա խոսքով' դրանք պետք է ամուր հիմքերի վրա դնել, որովհետեւ հանդիսանում են Սփյուռքի հայերի միասնականության օղակներից մեկը:

Ն. Տեր-Գրիգորյանը կարեւորեց հայկական իրականության մեջ Սփյուռքի նախարարության առկայությունը, որը ստեղծվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Նրա խոսքով' նախարար Հրանուշ Հակոբյանն ամեն ինչ անում է աշխարհի ցանկացած վայրում Սփյուռքի գաղթօջախների հետ կապ հաստատելու համար:

«Նկատվում է, որ փոխգործակցություն կա, սակայն դեռ շատ հարցերում արդյունքները տեսանելի չեն: Դա, իհարկե, կապված է այն հանգամանքի հետ, որ նախարարությունը բավական երիտասարդ է»,-ասաց Ն. Տեր-Գրիգորյանցը: Նա նշեց, որ բոլոր հնարավոր քայլերը պետք է ձեռնարկվեն հայության միասնականությունն ապահովելու համար:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա