Կարծիքներ

Ա. Սարգսյան. «Անկախացումից 20 տարի անց ՀՀ-ն ունի բավականաչափ հուսալի ոստիկանական կառույց»

1 րոպեի ընթերցում

Ա. Սարգսյան. «Անկախացումից  20 տարի անց ՀՀ-ն ունի բավականաչափ հուսալի ոստիկանական կառույց»

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախության օրվանից 20 տարի անց վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի բավականաչափ հուսալի ոստիկանական կառույց: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը:

«20 տարի առաջ էլ, այժմ էլ ունենք լուրջ կառույց, լուրջ գործընթացներ իրականացնող համակարգ: Նախորդ տարիների համեմատ, բնականաբար, այսօր փոխվել են աշխատանքի, գնահատման ձեւերը, մեթոդները»,-ասաց Ա. Սարգսյանը: Նրա խոսքով' ներկա փուլում բարեփոխումների շրջան է: Նա նկատեց, որ եվրոպական, միջազգային տարբեր կառույցների կողմից այսօր ավելի շատ է արժեւորվում մարդու, քաղաքացու իրավունքների պաշտպանությունը:

«Կարող եմ ասել, որ այսօր ավելի զգուշորեն ենք գործում: Մի բան էր խորհրդային տարիների ոստիկանությունը, մեկ այլ բան է անկախ հանրապետության ոստիկանությունը: Այսօր, իմ կարծիքով, ավելի ծանր բեռ եւ պատասխանատվություն ենք կրում մեր ուսերին: Ոստիկանությունը երբեւէ այսքան ձգված չի եղել, որքան հիմա»,-ասաց Ա. Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում