Կարծիքներ

Ա. Տեր-Թադեւոսյան. «Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի»

1 րոպեի ընթերցում

Ա. Տեր-Թադեւոսյան. «Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի»

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր բանակն ունի հաղթողի ոգի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը'Կոմանդոսը, շեշտելով, որ հավանական պատերազմի դեպքում այդ փորձը կօգնի մեր բանակին: Ըստ նրա' պատերազմում անհրաժեշտ է հասարակության միասնականությունը: «Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, քանի որ միասնական չէ ո'չ լեզվով, ո'չ էլ մշակույթով, բացի այդ, Ադրբեջանում ապրում են նաեւ ազգային փոքրամասնություններ, որոնք պայքարում են իրենց անկախության համար»,- շեշտեց Ա.Տեր-Թադեւոսյանը:

Նրա խոսքով' այս տարիների մեր ամենամեծ ձեռքբերումը հենց անկախությունն է: «Մեծ ձեռքբերումներ են Արցախը, բանակը, որով ես պարծենում եմ»,- հավելեց Ա. Տեր-Թադեւոսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում